Tert.am-ը գրում է.

Գյումրիում շարունակվում է ավագանու անդամության համար պայքարող կուսակցությունների քարոզարշավը: 

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 կուսակցությունները և 1 դաշինքն այս ընթացքում փորձում են գյումրեցիներին ներկայացնել իրենց ծրագրերը: 

Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը 24:00: Արդեն տեղի են ունեցել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդրանիկ նիստերը, որոնց ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն տվել են իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու համաձայնությունը՝ ստորագրությամբ վավերացված:  Ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները: Մինչև հոկտեմբերի 1-ը տեղամասային ընտրական հանձնաժողովներն աշխատանքն են տանում ընտրացուցակների մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել