Անցյալ տարի ճապոնացի թվային լուսանկարիչներ Յուկան ու Տերյուկի Իսիկավան ցնցեցին ողջ աշխարհը, երբ հայտնի դարձավ, որ իրենց դուստր Սայան՝ ճապոնուհի գեղեցիկ դպրոցականը, իրականում իսկական մարդ չէ, այլ համակարգչով գեներացված ուլտրա-ռեալիստական մոդել։ Նկարիչները Սայայի վրա ավելի լուրջ աշխատանքներ են տարել ու նոր լուսանկարներ են հրապարակել։ Գեղեցիկ ճապոնուհին այնքան նման է մարդու, որ դժվար է հավատալ, որ նա ստեղծվել է համակարգչով։ 

 

Սայա 2016-ը նորարարություն է թվային նկարչության ոլորտում ու նոր մակարդակի է բարձրացնում համակարգչային գրաֆիկան։ Թվային լուսանկարիչները հայտարարել են, որ իրենց «դուստրը» մեծացել է ու հիմա աշխատում են նրան անիմացնելու վրա։ Ապագայում նախատեսում են ֆիլմ նկարել, որի գլխավոր հերոսուհին կլինի Սայան։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել