Картинки по запросу էներգակիրներՆերդրումային դաշտի խթանման և հանրության սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով պետությունը փորձում է հնարավորինս զսպել էներգակիրների սակագների աճը և հնարավորության դեպքում դիմում է նվազեցմանը ուղղված քայլերի:

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի առաջին իսկ նիստի ժամանակ հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը։ Փաստացի, սկսվում է սոցիալական սակագների ինստիտուտի ներդրման գործընթացը։

Այս որոշման թիրախում անապահով խավն է, որի համար էներգակիրները պետք է հնարավորինս նվազեցվեն: Եթե նախկինում պետությունը սուբսիդավորում էր անապահով ընտնանիքների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, ապա ենթադրությունների համաձայն՝ այս անգամ վերը նշված խավի համար կգործեն անհամեմատ ցածր սակագներ:

Հանրության տարբեր խավերի ֆինանսական վիճակի տարբերության մեջ առկա զգալի բևեռացումն անհրաժեշտություն էր առաջացրել ներդնելու սոցիալական ինստիտուտ:

Փոփոխության դեպքում նոր քաղաքականությունը հնարավոր կլինի կյանքի կոչել միայն ամիսներ անց, քանի որ օրենսդրության համաձայն՝ տվյալ փոփոխությունները հնարավոր է վերանայել միայն վերջի փոփոխությունից վեց ամիս հետո, իսկ սակագների վերջին փոփոխությունը տեղի է ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել