Ես էլ մտածում եմ, թե ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ-ի թաղապետարանն այդ անպատասխանատվությունն ու դիլետանտությունը ումի՞ց է սովորել։ Պարզվում է դրա սկզբնաղբյուրը հենց Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality/ Мэрия Еревана-ն է։ Արդեն 6 ամիս է՝ Արաբկիրի թաղապետարանը 20 մետր տարածքը չի կարողանում բարեկարգել, և արդեն 1 ամիս է՝ քաղաքապետարանի «մասնագետները» չեն կարողանում ուսումնասիրել այդ խնդիրը (լուսանկարներն՝ այստեղ)։ Անչափ բարդ է, պարոնա՛յք մասնագետներ, հասկանում եմ։ Դա պատմական շենք չէ, որ մի գիշերում հողին հավասարեցնեք, դա քանդել չէ, որ վայրկյանական անեք։ Դա ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ է՝ Ձեզ համար խորթ ու անծանոթ բառ, որը զզվանքով եք լսում ամեն անգամ:
Մտնում ես Արաբկիրի թաղապետ Hovhannes Vardanyan-ի ֆեյսբուքյան հաշիվ ու «Հայլուր»–ի Արաբկիրին ես ականտես լինում։ Դեռ մի բան էլ ցանկանում են «Արաբկիր» զբոսայգին վերածել նորարարական հանգստյան գոտու: Այնինչ, պարո՛ն թաղապետ, արդեն 6 ամիս է՝ Ձեզ պոտենցիալ խնդիր եմ առաջարկել լուծել, որը, կարծում եմ, բակի բորդյուրներ փոխելուց պակաս կարևոր չէ, և Դուք այն փաստացի անտեսել եք։ Թքած, թե ձեզնից 200 մետր հեռավորության վրա բոմժանոցի չի վերածվել բանուկ հատվածը, ու թքած, թե ամեն օր մեկը չի ընկնում ու վնասվում։ Դուք չեք անցնում այդ հատվածով, Ձեր բարեկամ հարազատները երևի ոտքով չեն երթևեկում։
Մտնես Քաղաքապետարան, բոլորը զբաղված են։ Ամեն մեկը նման մի գործ վերցրած՝ մի ամբողջ ամիս թերթում, ուսումնասիրում է, հետո փոխանցում մյուսին ու այդպես, իբր գործ անելով, գլորում են ամիսը։ Մյուս ամիս` նույնը։ Բայց հենց քանդել–ապամոնտաժելու անուն են լսում, բոլորը մի մարդու պես լինում են դեպքի վայրում։
Պարոն Vardanyan, Ձեզ դիմելուց անցել է 6 ամիս։ Քարն այդպես էլ տեղից չի շարժվել։
Պարո՛ն Մարգարյան, Ձեր ղեկավարած կառույցին դիմելուց անցել է 1 ամսից ավել։ Կրկին առանց փոփոխությունների։
Պարոնա՛յք քաղաքապետ և թաղապետ, պահանջում եմ, որ ձեր մասնագետ կոչեցյալներին հրամայեք, որ իրենց հետույքները կտրեն իրենց հարմարավետ աթոռներից, գան ու տեղում ուսումնասիրեն խնդիրն ու հնարավորինս սեղմ ժամկետներում դրան լուծում տան։ «Տարածքը մասնավոր է», «Դիմել ենք, չենք գտել», «Եղանակային պայմանները բարենպաստ չեն» և նման՝ հեքիաթ հիշեցնող պատասխաններ կխնդրեի չասել։ Դրա համար դուք 6 ամիս ժամանակ ունեիք: Իսկ եթե այդքան շատ եք պնդում, որ մասնավոր է, ապա բերեք ու փակեք այդ հատվածը, քանի որ մարդկանց երթևեկի համար դա չափազանց վտանգավոր ճանապարհ է։
ՈՒրիշ անգամներ հեռուստաեթերներից ձեզ պատռում եք՝ իբր սերտ համագործակցում ենք, էս ենք անում, էն ենք անում... ինչ որ չի երևում, գիտե՞ք։ Թե՞ ձեզ ձեռնտու համագործակցություն չի, որ արդեն 6 ամիս է՝ ոչ մի փոփոխություն չկա։
Այգիները նորարարական հանգստյան գոտու վերածելուց առաջ ի զորու եղեք 20 մետր տարածք բարեկարգել, որ մի փոքր հավատ ներշնչեն Ձեր հետագա խոստումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել