Անկախ Հայաստանն այսօր իր 6-րդ նախագահական ընտրությունները կանցկացնի: Այսօր տոն է… երևի: Մի քանի տասնամյակ առաջ այսպիսի օրերի մասին միայն երազել կարելի էր: Անկախ երկիր՝ իր սեփական նախագահով: Հրաշալի է, չէ՞: Բայց մենք լավ բաները գնահատել չգիտենք: Կամ գիտենք, բայց հարամում են, չեն թողնում: Մի խոսքով…
Ցավոք, այսքան տարում միակ բանը, որ ընտրություններից սովորեցրինք, դիտորդներին ֆռռացնելն է: «Մեկ քայլ առաջներ» ենք արձանագրում видишь ли: Իրականում ոչ մի բան էլ չի փոխվել: Գուցե միայն ընտրակեղծիքների համակարգը: Ամեն տարի նոր մոդեռնիֆիկացված մի բան ենք կիրառում: Քայլում ենք համընթաց… տոտալիտար երկրներին համընթաց: Այնպես, որ ոչ ոք չտեսնի մեր կեղծումը, այնպես որ չբռնացնի: Կամ էլ եթե բռնացնի էլ, մեկ է, էլի մերոնք են: Կխնդրենք, կասեն, որ քաղաքացին սխալ է հասկացել, դա ոչ թե ընտրակաշառք էր, այլ նպաստ կամ եսիմ ինչ: 
Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք են բաժանում: Կա՞ մեկը, ում չեն առաջարկել: Կա՞ մեկը, ով չգիտի, թե ով է առաջարկողը: Հա՛, կա՝ ոստիկանությունը: Չնայած լավ էլ գիտեն, բայց ընկերաբար խնդրել են ՉԻՄԱՆԱԼ:
Ուրախ ընտրություններ եմ մաղթում: Էլ չեմ ուզում ձեր տրամադրությունը փչացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել