Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ զրուցել է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակի մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

-Հայաստանի արդեն նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը վատ, շատ վատ վիճակում է: Դուք երկար տարիներ համակարգում եք, ծանո՞թ եք միտումներին, թվերին։ Ձեզ համար է՞լ պարզ էր, որ վատ է տնտեսության վիճակը:


-Այն, որ խնդիրներ կան, ոչ միայն ինձ էր պարզ, այլև բոլորին, Ձեզ էլ: Խնդիրներ կան արտաքին պարտքի բնագավառում, բոլորն էլ գիտեն, խնդիրներ կան հարկահավաքման ոլորտում, որոնց անդրադարձ եղավ կառավարության նիստին: Հիմա կան պրոբլեմներ, որոնք վարչապետը նախանշեց, որ պետք է լուծվեն:

-Հարկահավաքությունից դժգոհության մասին ի՞նչ կասեք:

-Կառավարության նիստին չեմ եղել, բայց, որքան հասկացա, դժգոհություն չէր, այլ ավելի շատ մատնանշեց, թե ինչ ձևաչափով պետք է հարկային ստուգումներն իրականացվեն: Այսինքն՝ հարկային պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ ոչ թե պետք է մասսայական ստուգումներ անեն, այլ ստուգումներ պետք է արվեն հատկապես այն ձեռնարկություններում, որոնք ռիսկային են: Սա, ըստ իս, միանգամայն արդարացված մոտեցում է:  Նաև, որ ՓՄՁ-ները շատ ճնշումների չենթարկվեն: Իսկ դժգոհություն կլինի այն ժամանակ, եթե շեղումներ լինեն այդ ցուցումներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել