Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովին է ներկայացվել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի ծրագրի կատարման 2015թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես ասաց պետական գույքի կառավարման պետ Արման Սահակյանը, ծրագրի ընդունմամբ ամենևին էլ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի իրական վիճակի ամրագրում է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ պետք չէ՞ ուղղում կատարել ու չքննարկել 2006թ.-ի մասնավորեցման հարցը 2016 թվականին: «Չլինի հասնենք 2020 թ. 2007թ.-ի ծրագրի հաշվետվությամբ»,- նշեց Մելքումյանը:

Արման Սահակյանը պատասխանեց, որ իր կարծիքով պատգամավորի առաջարկն ընդունելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել