Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն խնդրում է հրապարակել միջազգային կոալիցիայի դաշնակիցների համար Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագիրը՝ հարվածներ հասցնելու հետ կապված շփոթմունքից խուսափելու համար։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախարարի շրջապատին։
 
«Եթե շփոթմունք լինի, կա չափավոր ընդդիմությանը հարվածներ հասցնելու վտանգ… Մի օր մեզ կխնդրեն աջակցել գործողությունների ծրագրին։ Դրան հավատալու համար անհրաժեշտ է ավելի շատ մանրամասներ իմանալ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել գործակալությունը։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել