Tert.am-ը գրում է.

Ինտերնետային շահումով խաղերը բարդ լիցենզավորման ոլորտ տեղափոխելուց հետո «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ են հարկավոր: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: 

Առաջարկվում է օրենքը ուժի մեջ դնել 2017 թ.-ի հունիսի 1-ից:

«Քանի որ ինտերնետային շահումով խաղերը ժամանակին եղել են պարզ լիցենզավորման ենթակա, հիմա՝ ոչ, առաջարկվում է սպասել օրենքը ուժի մեջ դնելու հարցում, որպեսզի մարդիկ վերաձևակերպեն իրենց պարզ լիցենզիաները բարդով: Այս գործընթացը չի պահանջելու հավելյալ տուրքեր»,- նշեց Պավել Սաֆարյանը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախ նշեց, որ ֆինանսների ոլորտում Սաֆարյանն իր համար անվերապահ հեղինակություն է, ապա հետաքրքրվեց. «Որքան ես եմ հասկանում՝ լիցենզավորումը չի կարող դառնալ հարկային գործիք: Մենք կարող ենք լիցենզավորել՝ թույլ տալ, բայց հետո այդ սուբյեկտը կարող է հայտնվել հարկային այլ ոլորտում: Արդյոք խոսքը հենց այս մասի՞ն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել