Նախ ասեմ, որ աաայ այդ կնոջն անվանում են Mammy two shoes :))) Կերպարը վերցված է սովորական սևամորթ տնային տնտեսուհու կերպարից: Մուլտֆիլմի սկզբում նա հանդես էր գալիս իբրև հավաքարար, ով հետևում էր այն տան մաքրությանը, որտեղ ապրում էին Թոմն ու Ջերրին, իսկ ավելի ուշ եթեր դուրս եկած սերիաներում նա հանդես է գալիս իբրև տան տիրուհի (երևի պաշտոնի նման բարձրացումը կապված էր Օբամայի նախագահ ընտրվելու հետ :)  Նրա դեմքը համարյա երբեք չի ցուցադրվել, սակայն փոքրիկ հեռուստադիտողների անթիվ նամակները կարողացան համոզել հեղինակներին գոնե մեկ անգամ ցույց տալ այն: Եվ ահա
Mammy two shoes-ի դեմքը առաջին և դեռևս վերջին անգամ ցուցադրվել է Saturday Evening Puss սերիայում: Գուցե շատ երեխաներ տեսնելով այս դեմքը փոշմանեցին իրենց նամակների համար, բայց ինչևէ: Իսկ նրա ամբողջական կերպարը ստեղծվել է սևամորթ դերասանուհի, օսկարակիր Հեթթի Մակդենիելի կերպարի հիման վրա՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել