Tert.am-ը գրում է.

Թեպետ ԱԺ կանոնակարգ-օրենքով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել փակ, գաղտնի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քվեարկությունից հետո հայտնեց, որ դեմ է քվեարկել:  

«Գաղտնիք չէ, դեմ եմ քվեարկել, որովհետև որևիցե դրական ակնկալիքներ չունեմ։ Նա գալիս է ավտորիտար համակարգից. նույնիսկ իր հարցազրույցների մեջ դա չքողարկեց և փաստորեն ստեց՝ ասելով, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ՝ մարդիկ, որոնք կալանավորված են քաղաքական հայացքների համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Արմեն Դավթյանին նա համարում է նեղ խմբակի շահերը սպասարկող գլխավոր դատախազ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել