Картинки по запросу կարեն կարապետյանՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանն իր ղեկավարությամբ կառավարության առաջին նիստում  խոսել է կոռուպցիայի դեմ պայքարից, և նշել, որ այժմ համապատասխան նոր հանձնաժողով են ստեղծում պայքարի աշխատանքները կոորդինացնելու համար: Մինչ այդ՝ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից կարգապահության անվերապահ կատարումը:

Նորանշանակ վարչապետի հանձնարականով հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում։ Կառավարության ղեկավարը միաժամանակ նաև հանձնարարել է մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը բացառել և գործունեության թափանցիկություն ապահովել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հստակ հանձնարարել է աշխատանքները կատարել առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: «Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը սոցիալապես անապահովներին է վերաբերվում: Վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկել է համատեղ քնննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: «Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինն ի հաշիվ այլ սպառողների, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարականը նույնպես կձևակերպվի, այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդպիսի ծառայություններ են մատուցում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել