Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի երկու հայտարարությամբ. հանձնարարականներ տվեց հարկային և սոցիալական ոլորտների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանն ասաց, որ այս օրերին շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչը հանրությանը հետաքրքրող թեմա է և տեղեկացրեց, որ ստեղծվում են  համապատասխան հանձնաժողովներ, որպեսզի այդ աշխատանքները կոորդինացնեն:

Այնուհետև վարչապետը  հանձնարարականներ տվեց  Պետական եկամուտների կոմիտեին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ՊԵԿ  ղեկավար Հովիկ Հովսեփյանին վարչապետը հանձնարարեց հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում. «Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր  արտադրողների և ներմուծողների կողմից  հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է  կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործողության թափանցիկությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել