Panorama.am-ը գրում է.

Պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան: 


Հրանտ Դինքը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանում: Նրա կյանքում ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Կ.Պոլսի պատրիարքներից Շնորք Գալուստյանն իր աշխատակիցներին ուղարկեց Արևմտյան Հայաստանի շրջաններ՝ թրքացված ու քրդացված հայ մանուկներին դարձի բերելու նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր Հրանտ Դինքի և նրա երկու եղբայրների տունը դարձավ Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից գիշերօթիկ դպրոցը, իսկ ամառները՝ Թուզլայի հայկական ճամբարը (Քամփ Արմեն ): 


Картинки по запросу hrant dink cocukluk 

Հենց այստեղ է, որ նա պետք է հանդիպեր իր կյանքի առաջին և միակ սիրուն՝ Ռաքելին, ում պատրիարքարանի միսիոներները բերել էին Մուշի Վարթո գյուղից:

 

Հետագայում Ռաքելը պիտի պատմեր, որ հենց «Արմեն« ճամբարում 15 տարեկան հասակում է Հրանտն իրեն առաջին անգամ սեր խոստովանել՝ քրդերենով: 

Картинки по запросу hrant dink rakel

Картинки по запросу hrant dink rakel


Հրանտ Դինքը խոստովանում էր, որ իր կյանքի ամենաբարդ շրջաններից մեկը եղել են պարտադիր զինվորական ծառայության տարիները: 
 

«Կյանքիս ընթացքում հայ լինելուս համար բազմիցս ենթարկվել եմ խտրականության, դրանցից մեկն էլ զինվորական ծառայությունս իրականացնելու ընթացքում վերապրեցի:

 

Երդմնակալության արարողությունից հետո բոլոր բանակային ընկերներիս ուսադիրներ շնորհվեցին, միայն ինձ առանձնացրին և չտվեցին: Երկու երեխա ունեցող հասուն տղամարդ էի, գուցե և պետք էր բնավ «վեջս» էլ չլիներ: Բայց ծանր տարա այդ խտրականությունը: Արարողությունից հետո, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ կիսում էին իրենց երջանկությունը, թիթեղյա տնակի հետևում ժամերով միայնակ լաց եղա:

Ձեռքիս բանալին քայլելիս քսում էի թիթեղին, որպեսզի լացս չլսվի: Մեկ այս կողմ, մեկ այն կողմ քայլեցի, քայլեցի ու արտասվեցի»,- պատմում էր նա: 



1996թ.-ին Հրանտ Դինքն իր մի քանի համախոհների հետ հիմնեց Թուրքիայում առաջին թուրքալեզու հայկական թերթը՝ «Ակօս»-ը: Նա համոզված էր, որ թուրք հասարակության հետ պետք է խոսել իրենց իսկ լեզվով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել