Image result for русско-турецкий договор 19201920թ. վերջին ռուսները և թուրքերը միացյալ ուժերով վերջ տվեցին ՀՀ Առաջին Հանրապետության գոյությանը: Նրանց մերձեցումը սկսվել է դեռևս 1920 թ. ապրիլի 26-ին, երբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Մ. Քեմալի ստորագրութամբ նամակ ուղարկեց Վ. Ի. Լենինին, որտեղ ցանկություն էր հայտնվում երկու երկրների միջև մշտական հարաբերություններ հաստատելու և միացյալ պայքար մղելու իմպերիալիստների դեմ: Քեմալը Խորհրդային Ռուսաստանից խնդրում էր Թուրքիային տրամադրել 5 մլն. թուրքական լիրայի արժեքով ոսկի, զենք և զինամթերք, ռազմատեխնիկական միջոցներ, սանիտարական նյութեր և պարեն: Նամակում շարադրված էին նաև Անկարայի կառավարության արտաքին քաղաքականության հետևյալ սկզբունքները, որոնց համաձայն՝ Թուրքիան անկախ էր և թուրքական պետության մեջ են մտնում անվիճելիորեն թուրքական բոլոր տարածքները: Պետք է նշել, որ Թուրքական ազգային ուխտի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի տարածքները նույնպես համարվում էին թուրքական տարածքներ: Տեսնելով բոլշևիկյան Ռուսաստանի «բարի կամքի» դրսևորումը`Անկարան մի քանի օր անց Մոսկվա ուղարկում է նամակ, որտեղ ասվում էր․ « Եթե խորհրդային ուժերը մտադիր են ռազմական գործողություններ սկսել Վրաստանի դեմ կամ դիվանագիտական ճանապարհով իրենց ազդեցության միջոցով Վրաստանին հարկադրել մտնելու միության մեջ և ձեռնարկել անգլիացիների արտաքսումը Կովկասի տարածքից, թուրքական կառավարությունն իր վրա է վերցնում ռազմական գործողությունները իմպերիալիստական Հայաստանի դեմ»:
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը պաշտպանության տակ առնելու դիմաց պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Սևրի պայմանագրից: Միաժամանակ նա տնտեսական և ռազմական օգնություն էր ցույց տալիս Հայաստանի դեմ ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող և պատերազմի նախապատրաստվող Թուրքիայի առաջնորդին: Արդյունքը 1920թ. օգոստոսի 24-ի ռուս-թուրքական պայմանագիրն էր, որի համաձայն՝ ռուսները թուրքերին զենք, զինամթերք, դրամ և զորախմբեր էին տրամադրում Հայաստանի դեմ կռվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել