Հետույքի մկաններն ամենից բարդն են. ձիգ հինգերորդ կետ ստանալու համար անհրաժեշտ կլինի մարզասրահում քրտնել:

Հետույքը ձգելու լավ միջոց է համարվում վազքը, հեծանվավազքը, սանդուղքով բարձրանալն ու իջնելը, անվաչմուշկներով կամ չմուշկներով սահելը, այսինքն՝ շարժումների այնպիսի տեսակները, երբ առավելագույնս լարվում է կոնքերի վերեւի հատվածը:

1. Լարում ենք հետույքը, շատ ուժեղ լարում ենք հետույքը և այդպես պահում 5-7 վայրկյան, ինչից հետո 2-3 վայրկյան հանգստանում ենք: Հարկավոր է կրկնել այս վարժությունը 12-15 անգամ:

2. Ցատկեր. տեղում սահուն ցատկեր ենք կատարում: Նախ ցատկում ենք երկու, հետո՝ մեկ ոտքի վրա՝ հերթագայելով աջը և ձախը: Ցատկում ենք 7-10 րոպե, օրական մի քանի անգամ:

3. Ոտքերի թափահարում. բարձրացնում եք ոտքը և հետ տանում, այնպես, որ հետույքում լարում զգաք: Այս դիրքում մնում ենք 5-7 վայրկյան: Հիմա փոխում ենք ոտքը: Հարկավոր է կրկնել վարժությունը 2-3 անգամ, 12 անգամ յուրաքանչյուր ոտքով:

Մարզվեք պարբերաբար, այդ դեպքում գոհ կլինեք Ձեր ձիգ և կլորացած հետույքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել