Սոնա Շահգելդյանը փոտրվարի 14-ին նշել է իր ծննդյան օրը: Ու կարծես, թե սա հերթական աստղածնունդ կլիներ, եթե դրա հենց հաջորդ օրը համացանցում չհայտնվեր Սոնայի ու իր "ընտրյալի" նկարը: Բոլորը մի լավ խառնվեցին իրար, որ վերջապես Սոնան ի ցույց դրեց իր զուգընկերոջը: Մուշտարու աչքով զննեցին, տնտղեցին ու գնահատականներ տվեցին: Չոլկան է երկար, մեծ է տարիոքվ և այլն և այլն: Բայց արի ու տես շտապել էինք Սոնային զույգավորել: 

Այսօր խոսելով այդ նկարի մասին Սոնան ասում է. 

-Գիտե՞ք ինչն է ծիծաղելի, որ նկարվում ես մի ինչ-որ տղայի հետ, ու սարքում են, որ հեսա նշանվում, ամուսնանում ես: Որոշ կայքեր նման ինֆորմացիա են դրել, որ իրենց դիտումները շատ լինի: Կարելի է մի հատ հարցնել, ճշտել: Ճիշտ է, մարդիկ մեկնաբանություններում առանց մտածելու շնորհավորել են, բայց դա չի նշանակում, որ եթե նկարը տեղադրված է, ապա ես նշանվել եմ կամ ամուսնանում եմ: Մի քիչ թող ապրեն իրենց կյանքով: Չհետաքրքրվեն իմ կյանքով, դա իմ անձնականն է: Երբ շատ-շատ բաներ լինի, բոլորին էլ պարզ կլինի, չեմ պատրաստվում թաքցնել:

-Այսինքն այդպես էլ չե՞ք ասելու՝ այդ երիտասարդը Ձեր զուգընկերն է, թե ոչ:

-Չէ, ես ուզում եմ՝ գաղտնիք մնա, ինքս իմ մեջ: Երբ ամեն ինչ պարզ կլինի, բոլորն էլ կիմանան:

-Ամեն դեպքում, կարծում եմ, լուսանկարը տեղադրելիս սպասել եք նման արձագանքների, քանի որ որևէ մեկնաբանություն չէիք տվել դրան:

-Սպասում էի, որ նման արձագանք կլին. Շատ էի սպասում: Եվս մեկ անգամ թող խոսեն: Ես շատերի հետ նկարներ ունեմ ու պարբերաբար տեղադրում եմ իմ էջում, բայց դա չի նշանակում, թե նա իմ ընկերն է: Ինչ վերաբերվում է այդքան մեծ աղմուկ բարձացրած լուսանկարին, ապա ով ինչպես ուզում է, թող մտածի: Ես շարունակում եմ պահել այդ երիտասարդի ով լինելը իմ կյանքում:

Միայն կասեմ, որ ես սիրում եմ: Այդքան բան: Բայց ինչ վերաբերվում է դրա հետագային՝ ինչ կլինի, ես ոչինչ չեմ կարող ասել: Պաշտոնապես մինչև չլինի որևէ բան ես չեմ խոսի: Ինչքան ուզում են գրեն, խոսեն, թող ուրախանան: Ամեն դեպքում վատ բան չեմ արել:

-Սոնա, բայց որոշ կայքեր գրել էին, որ Ձեզ հետ զրույցում են պարզել, թե այդ երիտասարդը Ձեր ընկերն է:

-Չէ, ինձ զանգ չի եղել:

-Այսինքն նման զրույց չի՞ եղել:

-Հա եղել է երևի զրույց կայքերից մեկին: Բայց ես մինչև վերջ էլ ոչինչ չեմ ասելու: Չեմ ասել, որ ընտրյալս է: Ապագայում կերևա, ոչինչ չեմ կարող հիմա ասել: Պիտի հետագան ճիշտ լինի, որ կարողանաս հստակ բան ասել: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, եթե ընկեր ունենամ, կասեմ:
Ամեն դեպքում կարևորը, որ ես սիրված եմ շատ ու սիրում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել