Картинки по запросу ԱԺԱԺ քառօրյայի հերթական նիստում առանձնապես ոչ մի հետաքրքիր իրադարձություն տեղի չունեցավ: Հիմնական ելույթ ունեցողները, որոնք շատ սակավաթիվ էին, ինչպես միշտ խոսում էին ամեն ինչից՝ բացի բուն քննարկվող թեմայից: Ի դեպ նշեմ, որ պառլամենտում արդեն երկրորդ օրը քննարկվում էր գլխավոր դատախազի նշանակման հարցը, որին արդեն վաղը պետք է հաջորդի քվեարկությունը:

Հռետորները խոսեցին կոռուպցիայից, մենաշնորհներից, խոսեցին իրնեց քաղաքական բուռն կարիերայի փայլուն անցյալից և այլ ձանձրացնող ու անհետաքրքիր երևույթներից: Պատգամավորներից մեկն անգամ կոռուպցիան համեմատեց Անորսալի Ջոյի հետ, պառլամենտի կամարներից ներս հիշեցին նաև Ռոբին Հուդին:

Իսկ հիմնականում թեզերը ձևավորվում էին առաջիկա ՏԻՄ ընտրությունների ֆոնին: Քաղաքական ուժերի ղեկավար-պատգամավորներն ամեն առիթն օգտագործում էին իրենց համար կարևոր ՏԻՄ ընտրություններն ամեն հարցում շահարկելը: Ելույթ ունեցողներից ոմանք անգամ երկար-բարակ խոսում էին իրենց առաջադրված համայնքի խնդիրներից, մյուսը նախընտրական քարոզարշավի ընթացքում ծագած խնդիրները վերհանում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակում:

Ասել է թե՝ պրիմիտիվության հերթական դրսևորմանն ականատես եղանք հայրենի պառլամենտում: Քննարկում-ելույթներն անցնում էին արդեն սովորական դարձած դատարկության ֆոնին: Դեռ առաջիկայում մինի դեբատներ և քաղաքական բրիֆինգներ մենք կտեսնենք, քանզի ՏԻՄ ընտրություներից հետո մեր երեսփոխանները պետք է դիմագրավեն պառլամենտական ընտրություններին:

Հ.գ. Ի վերջո մարդիկ քաղաքական արևի տակ գոյատևման հարց ունեն, սակայն չարժե նման մանդատային մուրացկանությունների դիմել, պարոնա՛յք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել