1938 թվականին դուրս եկավ «Ինչպես հասկանալ մարդկանց՝ ըստ իրենց ձեռքի» գիրքը, որում հայտնի հիրոմանտ Իոզեֆ Ռենելդը հրապարակել էր իր գիտության մանրամասները։ Այսօր այդ գիրքը հայտնի է նրանով, որ դրանում կան նաև հայտնի մարդկանց ձեռքերի նկարագիրը, օրինակ՝ Հիտլերինը, Մուսսոլինիինը, Ռուզվելտինը, ՈՒոլտ Դիսնեինը։

Հիտլերի հետ հանդիպումը տեղի է ունեցել 1932 թվականին բեռլինյան ճոխ «Կայզերհոֆ» հյուրանոցում։ ՈՒ ահա թե ինչպես է Ռենելդը նկարագրում այդ հանդիպումը։


-Նայի՛ր,- ու Հիտլերը իր ձեռքերը փռեց ուղիղ քթիս տակ,- ի՞նչ կարող ես ասել։

Ընդամենը մեկ հայացքը բավական էր, որ հասկանայիր, որ դրանք ամենակոպիտ ու կործանարար ափերն են, որոնք ես երբևէ տեսել էի։

- Հերր Հիտլեր, ես վախենում եմ, որ ի վերջո Դուք իշխանությունը կվերցնեք Ձեր ձեռքը։ Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչքան երկար այն կպահեք, բայց դժբախտություն կպատահի Գերմանիայի ու Եվրոպայի հետ, եթե դա տեղի ունենա։

Հիտլերը վայրի հայացքով սևեռվեց ինձ վրա ու բռունցքը թափ տալով՝ բաղվեց․

-Ես կասեմ, թե ինչքան այն կտևի՝ 1000 տարի։

ՈՒ այդ պահին իմ վերջին կասկածները, որ այդ մարդը խելագար է, վերջնականապես հաստատվեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել