Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի հետագա զարգացումը , որոշ մարդիկ կապում են վարչապետի փոփոխություններով: Սակայն վարչապետին ժողովուրդը չի ընտրում, այդ պաշտոնը նշանակովի է, որը նշանակում է տվյալ երկրի նախագահը:

2008 թվականին Սերժ Սարգսյանի նշանակած առաջին վարչապետը եղավ Տիգրան Սարգսյանը: 2014 թվականին նույն Սերժ Սարգսյանը, պաշտոնից ազատեց Տիգրան Սարգսյանին և նոր վարչապետ նշանակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նշված երկու վարչապետները այդպիսի լուրջ ոչ մի բանով աչքի չեն ընկել: Տիգրան Սարգսյանը 170 հազար դոլարով երկու հատ բիո զուգարան գնեց կառավարության հաշվին, կուտակային կենսաթոշակների թեմաների մեջ ընկավ և այլն: Մի խոսքով վարչապետի պաշտոնը ընդհանրապես նրա համար չէր, անկախ նրանից որ շատ խելացի մարդ էր:

Հովիկ Աբրահամյանը ավելի շատ սիրում էր գնար գյուղեր, գյուղացիների հետ տար-առներ, բայց միևնույնն է ոչ մի փոփոխություն, երկու տարի վարչապետ լինելուց հետո, նույն Սերժ Սարգսյանը նրան ևս հեռացրեց պաշտոնից: Հա հեռացնելը իրենք՝ նախկին վարչապետները, ասում են՝ որոշեցի հրաժարական տալ:

Հիմա նոր վարչապետ ունենք՝ Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանի օրոք մենք 3 վարչապետ ենք փոխել: Կամ Սերժ Սարգսյանը չի կարողանում իրեն հարմար նորմալ վարչապետ գտնի, կամ ուղղակի ժողովրդի մոտ իմիտացիա է ստեղծում, թե իբր շուտով սրանից լավ ենք ապրելու, բայց 2008 թվականից սկսած այդ լավը դեռ չենք տեսել: Դե իշխանությանը սպասարկող խմբերի կողմից էլ ամեն վարչապետ փոխելուց մի ալիք է բարձրանում, թե բա՝ փոփոխությունները ակնհայտ են ժողովուրդ, մի շտապեք վատը խոսալ: Ախր , այ ձեր հոգուն ղուրբան, այս մարդը 3 վարչապետ է փոխել, երկուսը ոչ մի բան չեն արել, 3-րդի աչքը սառել է բան անի՞:

Այդ ի՞նչ փոփոխություն պետք է անի Կարեն Կարապետյանը, որ չէր կարող աներ Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանի հրամանով: Կատարող պաշտոն է, երկրի նախագահի աջ կամ ձախ ձեռքը /ԱԺ նախագահի հետ թող որոշեն , որ մեկը որ ձեռքնա, երկու ձեռքերն էլ իրենց լավ ու վատ կողմերը ունեն/: Հիմա վարչապետից սպասել երկնքից իջեցված աստղեր դա անիմաստ ժամանակի վատնում է, ժամանակի կորուստ է, իսկ այդ ժամանակը իշխանությունը օգտագործում է ՝ սեփական միլիոնները դիզելու մեջ, անկախ գործող վարչապետի անուն ազգանունից: Ամեն վարչապետ փոխելուց ուղղակի ժամանակ են ձգում ՝ մի երկու տարի, թե բա ՝ հեսա լավա լինելու համբերեք:

Հ.Գ. Կարեն Կարապետյանի դեմ ոչ մի բան չունեմ, ուղղակի հիշացնեմ, որ գազը սահմանին ավելի էժան ենք գնում Ռուսաստանից ու մոտ 2 անգամ թանկ վաճառվում է ՀՀ քաղաքացիների վրա: Սա զուտ , թեմայի հետ կապ չունեցող բան եմ ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել