Վլադիմիր Արզումանյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 26-ին Ստեփանակերտում, երաժիշտների ընտանիքում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից։ Կատարում է հայերեն, ռուսերեն և անգլերեն երգեր: Բացի երաժշտությունից՝ զբաղվում է նաև կարատեով, ունի սև գոտի, խաղում է ֆուտբոլ:

2010 թվականին «Նոր Ալիք» մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Այսօր Վլադիմիրը պատվով հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել