Картинки по запросу Բինալի ՅըլդըրըմԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն քննադատել են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը, որով ԱՄՆ դեսպանատունը իր վերաբերմունքն ու մտահոգությունն էր հայտնում Թուրքիայում ժողովորդավարական կառավարման իրավունքների խախտման վերաբերյալ:
Յըլդըրըմը պնդել է, որ բոլոր քաղաքապետերը, ովքեր պաշտոնանկ են արվել, իրենց անմիջական աջակցությունն են տրամադրել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, իսկ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը համարել է անընդունելի և հայտարարել, որ դեսպանատունը փորձում է «Թուրքիային ժողովրդավարության դաս տալ»:
«Ցավոք, որոշ քաղաքապետարաններ դարձել են նյութատեխնիկական աջակցման կենտրոն անջատողական ահաբեկչական կազմակերպության (PKK) համար: Նրանք զբաղվում են անօրինականություններով, ինչպիսիք են փոխանցումները պետական ռեսուրսներից և տեղական հարկերի հաշվին անջատողական ահաբեկչական կազմակերպության ֆինանասական աջակցություն ցուցաբերելը »,- հայտարարել է Յըլդըրըմը:
«Սա է իրավիճակը բոլոր այն քաղաքապետարաններում, որտեղ պաշտոնանկ են արվել քաղաքապետերը: Այնպես որ, այն ժողովրդավարության դասերը, որոնք փորձում են տալ Թուրքիային, անընդունելի են։ Երբեք չեմ հասկանա նման դասեր տվողներին »,- ավելացրել է Յըլդըրըմը:
Իսկ ներքին գործերի նախարար Սոյլուն պնդում է, որ դեսպանատան հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան «միջամտության փորձ Թուրքիայի ներքին գործերին»:
«Այս հայտարարությունը մեզ համար մտահոգիչ է, քանի որ մենք ակնհայտորեն տեսնում ենք միջամտություն Թուրքիայի ներքին գործերին: Նման անպատասխանատու հայտարարությունները միայն խրախուսում են տեռորը։ Ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություն տարածելու, հատկապես Թուրքիային դաշնակից և ռազմավարական գործընկեր համարվող երկրի դիվանագիտական կորպուսը: Այդ հայտարարությունը Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես Թուրքիայի ներսում անկայունություն հրահրելու փորձեր »,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել