Картинки по запросу us embassy in turkeyԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն՝ կապված երկրի հարավարևելյան և արևելյան նահանգներում պաշտոնանկ արված 28 քաղաքապետերի հետ:

«Մենք անհանգստացած ենք Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում թուրքական կառավարության կայացրած որոշումից, այն է՝ պաշտոնանկ անել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին և նշանակել ղեկավար մարմիններ: ԱՄՆ-ն դատապարտում է աշխարհում ցանկացած ահաբեկչություն և ահաբեկչական կառույցի, սակայն այստեղ Թուրքիան դեմ է գնում ժողովրդավարական համակարգին: Թուրքիան խոչընդոտում է իր քաղաքացիների ազատ արտահայտմանը, ինչպես նաև միջամտում է տեղական ինքնակառավարման ազատ կառավարմանը՝ նշանակումներ կատարելով ընտրովի պաշտոններում: Մենք հուսով ենք, որ ցանկացած նշանակում կլինի ժամանակավոր և քաղաքացիներին շուտով կտրվի հնարավորություն՝ ընտրելու տեղական ինքնակառավարման մարմինների նոր ղեկավարների »,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել