Image result for ադրբեջանական բանակԲանակների մասին առասպելներ և իրականություն

Աշխարհի տարբեր երկրների բանակներ ունեն տարբեր ռազմական բյուջե: Դրանց մի մասինը հասնում է մի քանի միլիարդի, մի մասինը՝ մի քանի միլիոնի: Մեզ հետաքրքրողն, իհարկե, առաջնահերթ ադրբեջանական բանակի բյուջեն է, որը կազմում է 3.7 միլիարդ դոլլար: Ադրբեջանական բանակի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևից սկսած, այս փաստն են առաջինը առաջ քաշում՝ որպես Հայաստանի դեմ հաղթանակ տանելու երաշխիք: Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է 412 միլիոն դոլլար:

Հիմա համեմատենք տարբեր բանակների ռազմական բյուջեն և տվյալ բանակի կարգավիճակը: Այս թեմային դեռ 2013 թվականին անդրադարձել էր ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին՝ «Ադրբեջանական բանակի առասպելները և իրականությունը» հոդվածում:

Ադրբեջանական բանակի բյուջեն 7 անգամ շատ է հայկական բանակի բյուջեից ու, ընդհանրապես, ավելի շատ է, քան ՀՀ բյուջեն, բայց դա բանակի համար երկրոդական է: Օրինակ՝ Թուրքիայի զինվորական բյուջեն կազմում է 11.2 միլիարդ դոլլար, իսկ Սաուդյան Արաբիայի զինվորական բյուջեն մոտ 60 միլիարդ դոլլար է: Բայց այս երկու բանակներն իրար հետ անհամեմատելի են: Թուրքական բանակը գերազանցում է Սաուդյան Արաբիայի բանակին պրոֆեսիոնալիզմով, զենքով, ռազմական պատրաստվածությամբ և այլն:

ԱՄՆ բանակի բյուջեն 2013 թվականի դրությամբ կազմում է 633 միլիարդ դոլլար։ Այն գերազանցում է Ռուսաստանի Դաշնության բյուջեին և կրկին 7 անգամ ավել է, քան այդ երկրի ռազմական բյուջեն: Սակայն ռուսական բանակը չի զիջում ամերիկյան բանակին, այն նույնպես հանդիսանում համաշխարհային զենք արտահանող երկիր ու լուրջ մրցակից է ԱՄՆ բանակի համար:

Այս երկրների ռազմական բյուջեն համեմատելուց հետո Զաուր Նասիրլին հարց է տալիս՝ ինչքանո՞վ է նպատակահարմար այդպես ինքնավստահ խոսել Հայաստանի դեմ հաղթանակ տանելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել