Բաղադրիչներ
- ալյուր - 7 ճ/գդ
- ջուր - 1 բաժակ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ընկույզ - 2 բաժակ
- հյութ խնձորի - 2 բաժակ
Պատրաստման եղանակ
- Նշված բաղադրիչներով 22 սմ երկարությամբ 5 սուջուխ է ստացվում:
Ընկույզները 2 մասի ենք կիսում, իսկ եթե մեծ են, մի քիչ էլ ենք մանրացնում: Ասեղը երկտակ թելում ենք և հանգույց անում (հանգույցը լավ կլինի հաստ անել, որպեսզի ընկույզները դուրս չգան) և ընկույզներն ասեղով թելի վրա շարում (թելի երկարությունը ինքներս ենք որոշում, բայց ամենահարմարը՝ 20-22 սմ է): Ամբողջը շարելուց հետո ասեղը հանում ենք և թելի մյուս ծայրը կապում: Ընկույզով թելը կախում ենք որևէ փայտիկի կամ մեխի վրա : - Նույնն անում ենք նաև մնացած ընկույզների հետ:
- Այնուհետև ալյուրը լուծում ենք ջրի մեջ այնպես, որ գնդիկներ չմնան:
- Խնձորի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը և դնում կրակին (հյութը կարող է լինել թե՛ պտղամսով, թե՛ առանց):
Զանգվածը եռացնելուց հետո կրակի տակն իջեցնում ենք, բարակ շիթով ավելացնում ջրի մեջ լուծված ալյուրը և լավ խառնում, որպեսզի գնդիկներ չմնան (խառնուրդը շուտ է թանձրանում): - Շարունակում ենք ևս 5 րոպե խառնել, իսկ եթե զանգվածը ջրիկ է ստացվել, մի քիչ ալյուր ենք ավելացնում:
- 5 րոպե խառնելուց հետո կրակի տակն անջատում ենք, այնուհետև ընկույզով թելերը ընկղմում օշարակի մեջ և թիակով օշարակը վրան լցնում:
- Այնուհետև զգուշորեն հանում ենք:
- Այժմ, հաջորդաբար թաթախելով, սուջուխները կախում ենք որևիցե մի տեղ և տակը թուղթ դնում, որպեսզի օշարակը ծորալուց թափվի թղթի վրա (եթե օշարակը բարակ շերտով է, կրկնակի ենք թաթախում օշարակի մեջ):
- Կախելուց հետո 5 օր պետք է, որպեսզի վերջիններս չորանան, բայց եթե կախել չեք կարող, ապա կարող ենք մարլյայով ծածկել և չորացնել դրսում:
Ահա և վերջ:
Ի դեպ, քաղցր սուջուխ պատրաստելիս կարող ենք ցանկացած հյութ կամ կոմպոտ օգտագործել:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80-%D5%BD%D5%B8%D6%82%D5%BB%D5%B8%D6%82%D5%AD/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել