Image result for քաղաքացիական պայմանագիր հանրահավաքՇաբաթ օրն Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը։ Ազատության հրապարակի սակավամարդությունը ևս մեկ անգամ ընդգծեց այն, թե որքան է արժեզրկվել «հանրահավաք» հասկացությունը կամ հանրահավաքով իշխանություններին հստակ ուղերձներ հղելու հնարավորությունը մեր հասարակության շրջանում։ Եվ հետանկախացման տարիներին ժողովրդին իշխանափոխության խոստումներով հրապարակներ դուրս բերած, բայց հետո իշխանության հետ թաքնված կամ բացահայտ համագործակցության մեջ մտած կամ լավագույն դեպքում քաղաքական ակտիվ դաշտից հեռացած ուժերը ժողովրդի շրջանում այս խոր անվստահության թիվ մեկ պատասխանատուն են։
Իրականում ժողովրդի համար շատ ավելի դաժան է քաղաքական դաշտում վստահելի ընդդիմադիր ուժ կամ առաջնորդ չունենալը, քան վատ իշխանություններ ունենալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել