Image result for արևմտյան հայաստան գյուղերԿարինը (Էրզրում) թերևս Էրգրում միակ բնակավայրն է, որտեղ բնակչության մեծամասնությունը թուրքեր են: Այս քաղաքով կարծես թե զատվում է Էրգիրը: Կարինից հետո մտնում ես մեկ այլ աշխարհ: Բոլորովին հետամնաց, գյուղական և քաղաքային համայնքները ոչ բարեկարգ են, գյուղական գրեթե բոլոր բնակավայրերում կա անհատական խմելու ջրի խնդիր, անգամ կան բնավայրեր, որտեղ բացակայում է էլեկտրոէներգիան, բնակչությունն օգտագործում է հոսանք արտադրող դիզելային գեներատորներ: Գյուղական համայնքները խոշորացված են, այսինքն՝ մի չորս-հինգ համայնք, որոնք իրարից  բավականին հեռու են գտնվում, կառավարվում է մեկ ղեկավարի կողմից: Կարինից դեպի արևելք և հարավ-արևելք կյանքը կտրուկ փոխվում է, կարծես մեկ պետությունից դուրս ես գալիս ու մտնում ես մեկ այլ հետամնաց պետություն: Եթե թուրքական դրոշները վարչական շենքերի վրա չլինեն, ապա երբեք չես մտածի, որ դա Թուրքիայի տարածք է... Վերջին քսան տարում դատարկվել է Էրգրի քրդական գյուղերը, կան գյուղեր, որ ընդհանրապես բնակչություն չունեն: Հիմնական մասը չեն արտագաղթում Թուրքիայից, այլ գնում են Կենտրոնական Անատոլիա տարածաշրջան, անգամ Սևծովյան տարածաշրջան չեն գնում: Հայաստանի հետ սահմանակից բնակավայրերը նույնպես դատարկվում են, բայց այստեղ բնակվելու գալիս էին մեզ համար շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծող ազերիները, ովքեր հիմնականում տեղափոխվում էին Նախիջևանից, իսկ հետո Վրաստանի կողմից, Փոսոֆի անցակետով անցնում էին Վրաստանում բնակվող ազերիները... Ապրիլյան պատերազմից հետո ազերիները հոսքը Հայաստանի հետ սահմանային այս հատվածում կարծես թե կանգ առավ: Խոր Վիրապի ուղիղ դիմացը գտնվող Արալիկ բնակավայրը, որն ուներ 7000-ից ավել բնակչություն և 90 տոկոսը ազերիներ էին , մի քանի օրում լքեցին Արալիկը: Հիմնական մասը գնաց Թուրքիայի սևծովյան տարածաշրջան, մասնավորապես՝ Տրապզոնի շրջան: Այս օրերին ևս նկատվում է ազերիների տեղաշարժ դեպի սևծովյան տարածաշրջան։ Եթե նախկինում ազերիները ձեռք էին բերում անշարժ գույք, այժմ, դատելով վաճառքի հայտարարաություններից, ազերիները վաճառում են իրենց անշարժ գույքը՝ հողատարածքենր, ռեստորաններ, հյուրանոցներ, ձմեռային հանգստյան բազաներ Կարսում, ինչպես նաև բնակարաններ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել