Картинки по запросу ձերբակալվելՔիչ առաջ Թուրքիայում ձերբակալվել են ականավոր գրող և լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայրը՝ պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը:
Ստամբուլի «Անկախ լրագրության պլատֆորմ»  (P24) ՀԿ-ն հայտարարել է, որ ձերբակալման պատճառ են հանդիսացել Ալթան եղբայրների հայտարարությունները հեռուստատեսային շոուի ժամանակ, որը եթեր է գնացել հուլիսի 14-ին և որին հետևել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձը Թուրքիայում:
Հիշեցնեմ, որ եղբայրները «Ջան Էրզիջան» հեռուստաընկերության եթերում հուլիսի 14-ին խիստ քննադատության էին ենթարկել Էրդողանին և նրա վարչակազմին:
Ահմեդ և Մեհմեդ Ալթանները կալանավորվել էին նաև հուլիսի 29-ին, սակայն խուզարկություններից հետո ազատ էին արձակվել:
Նշեմ նաև, որ Ահմեդ Ալթանը թուրք նշանավոր վիպասան է և «Թարաֆ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիրն է եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել