Картинки по запросу լոուրենս արաբացիՀատված հայերի և հրեաների համեմատության մասին ամերիկացի լրագրող Լինքոլն Սթիվենսի և բրիտանացի հետախույզ Թոմաս Լոուրենսի՝ Լոուրենս Արաբացու, 1919 Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ ունեցած զրույցից։

Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ, ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում քաղաքակրթության տեսակետից:
Ես կրկնեցի` հրեաներն էլ:
- Հրեանե՞րը: Դուք արդեն ասել եք: Ես գոհ եմ, նշանակում է` ընկալում եք: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության, բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց նրանց աշխատեցնել կարելի է: Նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անկատար արդյունք են: Ես հասկանում եմ` ինչու են նրանցից վախենում և ատում. նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց դասել այն հին ժողովուրդների թվին, որոնց մասին խոսում եմ: Հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին:
Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք բարգավաճում են Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում, և իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիները, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետը փոքր ձկներին, նույնն են անում արաբները, թուրքերը, հույները, իսկ հայերը... Հրեաները հայերին այնպես են վերաբերվում, ինչպես համասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը, մյուս բոլոր ցեղերը, որ երբևէ գործ են ունեցել հայերի հետ: Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և քրիստոնյաներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել