1. Փայլաթիթեղը (ֆոլգա) մկանացավերի և հոդացավերի դեմ

Այս եղանակը կօգնի թեթևացնել ուսի, մեջքի, ձեռքերի, ոտքերի և հոդերի ցավերը: Բացի այդ՝ փայլաթիթեղի օգնությամբ կարելի է բուժել նաև իշիասը և հոդատապը:

Փայլաթիթեղով փաթաթեք ցավող հատվածը և որևէ թելով ամուր կապեք: Թողեք այդպես մեկ գիշեր: Սա հարկավոր է կրկնել 10-12 օրերի ընթացքում: Դրանից հետո 1-2 շաբաթ հանգիստ թողեք ցավող հատվածը, և եթե ցավն ամբողջապես չի անցել, կրկնեք բուժման կուրսը ևս մեկ անգամ:

2. Գրիպի և հարբուխի բուժում

Ալյումինային փայլաթիթեղը հրաշալի բուժում է ինֆեկցիաների դեմ: Եթե ցանկանում եք զերծ մնալ հակաբիոտիկներ ընդունելուց, ապա այս եղանակը հենց Ձեզ համար է:

Փաթաթեք ոտքը փալյաթիթեղի 5-7 շերտով՝ յուրաքանչյուրի արանքում մի թուղթ կամ կտոր, բամբակ դնելով: Թողեք փայլաթիթեղը մեկ ժամ, այնուհետև հանեք այն: 2 ժամ անց կրկնեք պրոցեդուրան՝ օգտագործելով նոր փայլաթիթեղ: Նորից թողեք մեկ ժամ: 2 ժամ անց կրկին կատարեք պրոցեդուրան: Շարունակեք կատարել սա 7 օր:

3. Այրվածքների համար

Ալյումինե փայլաթիթեղը թեթևացնում է այրվածքից հետո առաջացող ցավերը

Մի քանի րոպե այրված հատվածը պահեք հոսող, սառը ջրի տակ: Եթե վերքեր չկան, ապա այրվածքը մաքրեք փափուկ, մաքուր կտորով: Եթե մաշկն արդեն վնասված է, վերքը ախտահանեք ստերիլ, բարակ կտորով: Այդպիսի մի կտորով էլ փակեք այրված հատվածը և մի քանի շերտ փայլաթիթեղ անցկացրեք վրան: Եթե վերքեր չկան, ապա հնարավոր է նաև փայլաթիթեղը հենց այրվածքի վրա դնել: Այնուհետև այս ամբողջը փաթաթեք մեկ շերտ կտորով և մի՛ հանեք այն, քանի դեռ ցավը չի թեթևացել:

4. Վերջույթների անդամահատումից հետո առաջացող ցավերի թեթևացում

Ուղղակի հարկավոր է համապատասխան հատվածը փաթաթել փայլաթիթեղով և վրայից բինտ անցկացնել: Կարող եք այն հեռացնել, եթե ցավի թեթևացում կամ լիովին անհետացում եք նկատում:

5. Անքնության և հոգնածության բուժում

Փայլաթիթեղ օգտագործել խորհուրդ են տալիս շատ կոսմետոլոգներ և վիզաժիստներ, քանի որ այն օգնում է թարմացնել և նոր շունչ հաղորդել դեմքին անքուն գիշերվանից հետո:

Մի քանի շերտ փայլաթիթեղ 2 ժամ սառեցրեք սառցարանում: Այնուհետև դրանք դրեք դեմքի այն հատվածներին, որոնք թարմացման կարիք ունեն: Փայլաթիթեղն այդ վիճակում թողեք մի քանի րոպե և հանեք այն ժամանակ, երբ դեմքի մկանները թուլացած կլինեն: Երբ հանեք սառեցված շերտերը, կտեսնեք, որ անքնության, հոգնածության և սթրեսի նախանշաններն ամբողջովին վերացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել