Image result for ZaraՍեպտեմբերի 9-ի ժամը 21.05-ի դրությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է իսպանական Inditex հոլդինգի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, ով, ըստ Forbes-ի, այդ ժամի դրությամբ ուներ 78 միլիարդ դոլլար՝ 300 միլիոն դոլլարով գերազանցելով Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսին...
Հիշեցնեմ, որ Inditex-ին են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Zara-ն, Pull&Bear-ը, Bershka-ն և Massimo Dutti-ին...
Հ.Գ. Ամանսիո Օրտեգայի ունեցվածքը Հայաստանի 26 տարվա պետական բյուջեն է: Բիլ Գեյթսի կուտակածն էլ եթե գումարենք, ապա կստացվի, որ աշխարհի ամենահարուստ երկու մարդկանց ունեցվածքը Հայաստանի 52 տարվա պետական բյուջեն կկազմի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել