Картинки по запросу Լևոն ԶուրաբյանՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի գործում Կոնգրեսն ունեցել է իր դերակատարումը:

Այն, որ լոպազությունը քաղաքական գործընթացների անպակաս մասնիկն է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այս կարգի հայտարարությունը գերազանցեց բոլոր հնարավոր ելույթները:

Եթե փորձենք մի պահ լուրջ վերաբերվել Զուրաբյանի ասածին, ապա պետք է փորձենք հիշել, թե ինչ է արել ՀԱԿ-ը վերջին ժամանակաշրջանում, ու դա փորձենք կապել վարչապետի հրաժարականի հետ: Դե նիստ են պլանավորել, ՖԲ-ում իրենց հին էջերից մեկն են անվանափոխել, էն Կոնգրեսի գրասենյակի կեղտոտ պատուհաններն են վերջապես լվացել, կուսակցականների ֆեյսբուքյան գրառումներում քֆուրների տեսակարար կշիռն են նվազեցրել, ՉԻ-ի համար ֆինանսավորում են փնտրել ու մեկ էլ Զուրաբյանի համար նոր կոշիկներ են առել: Ես որ չկարողացա ինչ-որ զուգահեռներ գտնել Աբրահամյանի հրաժարականի ու կուսակցության՝ վերը նշված քաղաքական գործունեության միջև:

Նույն հաջողությամբ Զուրաբյանը կարող է իրենով անել Վարդանանց պատերազմը, Գավգամելայի ճակատամարտը, ինչպես նաև Սովետական Միության հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ:

ՀԱԿ-ը կամաց-կամաց նմանվում է Հյուսիսային Կորեային: Կիմ Չեն Ընի հայրենիքում գիտեն, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականն է նվաճել: Դե ՀԱԿ-ում էլ մտածում են՝ արևի խավարումը Զուրաբյանն է պլանավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել