Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500գր
- ձիթայուղ - 2-3ճ/գդ
- պանիր - 30գր
- սոուս «բեշամել» - 250մլ
Պատրաստման եղանակ
- Վրան զարդարելու համար երկարությամբ կտրատում ենք մեկ սունկը և երկու կողմից տապակում ձիթայուղի մեջ:
Լվանում, չորացնում և կտրատում ենք սունկը, ապա տապակում ձիթայուղի մեջ 15-20 րոպե: - Տապակած սնկին ավելացնում ենք սոուս «բեշամելի» կեսը և խառնում:
- Պատրաստի ուտեստը լցնում ենք ձևամանների մեջ, վրան ավելացնում ենք սոուսի մնացած կեսը և վրան դնում երկար շերտերով կտրատված պանիրն ու տապակած շամպինիոնի կտորները:
- Ձևամանները 25 րոպեով տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Պատրաստի ժուլյենը մատուցում ենք տաք վիճակում:
Մատուցեք ժուլյենը որպես նախուտեստ տոնական սեղանին՝ մեկ բաժակ սպիտակ գինով:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AA%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%A5%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել