«Արդեն մի քանի օր է, որ սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները քննարկում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դստեր, գինեկոլոգ, 8– րդ պոլիկլինիկայի ղեկավար Արմինե Հարությունյանին առնչվող միջադեպը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ բժշկուհին խիստ քննադատել է Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին։ Աղմուկ բարձրացրել Սահակյանի հարցազրույցներից մեկում հնչած տեսակետի համար։

Բժշկուհին, թեև հերքել էր այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, «Իրավունքը» չհետաքրքրվեց՝ ուրեմն ինչ-որ մեկի՞ն էր պետք Արմինե Հարությունյանին ներքաշել սկանդալի մեջ։ «Միգուցե կային շահագրգիռ անձեր, որոնք ցանկացան ինչ-որ ֆոն ստեղծել։ Չեմ կարող որևէ մեկի վրա կասկածել։ Կոլեգայիս հետ (նկատի ունի Արտավազդ Սահակյան– խմբ.) ընդամենը խոսել եմ։ Ավելին՝ Եղբայրս էլ է եղել այդ հարսանիքին։ Հոդվածի հրապարակումից հետո նա հարցրեց ինձ՝ ինչ-որ բա՞ն է եղել։ Այսինքն՝ ոչ ոք ոչինչ չի արել ու նման իրարանցում չի գրանցել»,– ասաց գինեկոլոգը։

Զարմանալի   չէ՞,   որ      բժշկական համալսարանի   պլաստիկ   վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը չի մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը։ «Ինձ համար զարմանալի է։ Միգուցե իրեն հարցնեք»,– ասաց պոլիկլինիկայի ղեկավարը։

Բժիշկ Արտավազդ Սահակյանն էլ ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել. «Ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում։ Ես հիվանդ մարդ եմ, չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, քանի որ Արմինե Հարությունյանը մտերիմ ընտանիքի աղջիկ է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել