Картинки по запросу հովիկ աբրահամյանԱյսօր կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության հրաժարականի մասին հայտարարությունը մեծ տարածում է գտել նաև ադրբեջանական մամուլում և քննարկման թեմա դարձել սոցցանցերում:
Ադրբեջանցիները բավականին հետաքրքիր են արձագանքել Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ դրան վերաբերվելով որպես «իրենց համար անհաս մուրազի» :)

Ադրբեջանցիներին գուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. այդ երկրի վարչապետ, զառամյալ ծերունի 81-ամյա Արթուր Ռասիզադեն 1996 թվականից մինչ օրս (2003թ. Ռասիզադեն իր պաշտոնը միայն 3 ամսով զիջել է Իլհամ Ալիևին) զբաղեցնում է վարչապետի աթոռը և քաղաքական ու հասարակական կյանքում գրեթե աննկատ է:

Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք գրում են. «Մերն էլ է հրաժարական տալու, սակայն մեկընդմիշտ. այն աշխարհն է գնալու», «Հայերի չափ էլ չկանք. մեզ մոտ աթոռին նստողը սոսնձվում է այդ աթոռին», «Տեսնես՝ վարչապետն ի՞նչ է, հրաժարական տալն ի՞նչ է: Սրանք կարծես թե մեզ հետ նույն տարածաշրջանում չեն ապրում... Ա՜յ մարդ, մի գլուխդ բարձրացրո՛ւ, աջ ու ձախ նայի՛ր...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել