Hayeli.am-ը գրում է.

ՀՀ Գլխավոր դատախազի անունն արդեն հայտնի է: Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո նրա պաշտոնը կզբաղեցնի  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Արթուր Դավթյանն իրավական համակարգում ունի երկարամյա աշխատանքային փորձ:

Hayeli.am-ին հայտնի են դարձել որոշ կուլիսային մանրամասներ:

Ըստ մեր տեղեկատվության՝ Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելուն նպաստել է ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել