Картинки по запросу հանրահավաքՄեզանում հաճախ է շրջանառվում այն թեզը, որ թույլ և ոչ սկզբունքային ընդդիմություն ունենք, և սա նույնպես մեր պետության դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն է։ Իհարկե, հասկանալի է, որ որքան մեկը մյուսին հավասակշռող, հավասար հնարավորություններ ունեցող ուժեր լինեն քաղաքական դաշտում, այնքան ավելի այդ քաղաքական համակարգը արդյունավետորեն կսպասարկի մեր պետական, ազգային շահերը։
Բայց նկատի ունենանք, որ թույլ ու անպետք ընդդիմության թեզը մեզանում ներդրվել է հենց իշխող կուսակցության կողմից, որը ջանք ու եռանդ չի խնայում վերջին մեկ-երկու տարիների ընթացքում քարոզչական տարբեր լծակներով թե՛ իրական ընդդիմությանը և թե՛ ժողովրդին համոզելու, որ ընդդիմություն չկա, չկա ինչ-որ մեկը, որն այնքան ուժեղ է, որ կարող է փոխարինել ՀՀԿ-ին։
Իհարկե, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, Օրինաց երկիրը, ԲՀԿ-ն, կուսակցություններ են, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել, ուղղակի, կապված խմբային նեղ ու ճղճիմ շահերի հետ, մի պահ «բախման» մեջ են եղել իշխողի հետ, հաջորդ պահին, երբ այդ աթոռակռվի շուրջ որոշակի համաձայնության են եկել, քաղաքական «համախոհներ» են դարձել, ինչպես օրինակ արեց Դաշնակցությունը։ Այո՛, սրանք ընդդիմություն չեն եղել երբեք, սրանք ՀՀԿ-ից շատ են օգուտ տվել այս քրեօլիգարխիկ համակարգին, քանի որ նույն քաղաքական արժեհամակարգի կրողն են։
Մյուս կողմից քաղաքական դաշտում հայտնվել են այնպիսի ուժեր, որոնք իսկապես նոր, առողջ քաղաքական արժեհամակարգի, ասել է թե, քաղական բարձր մշակույթի կրող են, դե օրինակի համար՝ Քաղաքացիական պայմանագիրը կամ Լուսավոր Հայաստանը։ Միգուցե այս՝ բազմիցս հիասթափված ու հուսալքված հասարակության շրջանում վերոնշյալ ուժերը դեռևս չեն վայելում քաղաքական բավարար հեղինակութուն, բայց նրանց հետ կարելի է փրկության հույսեր կապել, այս քաղաքական ուժերը՝ որպես ընդդիմադիներ, ի տարբերություն նախորդ սերնդի «ընդդիմադիրների», ունեն հստակ պատկերացում, ծրագիր, ինչպես իշխանափոխություն իրականացնելու, այնպես էլ երկիրը ճահճից հանելու համար։
Հ.Գ. ՀՀԿ-ն «ծախված» լինելու կամ այս կամ այն արտաքին ուժին ծառայելու կերպարը այս կուսակցություններին փաթաթելու խնդիր ունի․ ՏԻՄ ընտորությունները սրա վառ օրինակն են, և այս ընթացքում ամեն ինչ արվեց մեր երկրում քիչ թե շատ ազնիվ քաղաքական շարքեր ունեցող ուժերին վարկաբեկելու, նրանց մասին ապատեղակատվություն տարածելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել