Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց պետք է նաև զարգանան հոգեբանական բարդույթները, այլ կերպ անհնար է: Դրանցից մեկն էլ «Համակարգչի էկրանի հետևից» խոսողներն են:

Կարծելով, որ անհասանելի են, ոմանք իրենց թույլատրում են շատ ավելին, քան կկարողանային թույլատրել իրական կյանքում: Նրանց մասին մտածելիս առաջին բանը, որ մտքիս գալիս է, այն է, որ սրանք անբարոյական սեռական ակտի չկանխամտածված արդյունք են: Եթե ուրիշները կարող են պարզապես դիմակի տակ թաքնվել ու ինչ-որ խաղ խաղալ, երբեմն անգամ գեղեցիկ խաղ, այս սերմնահեղուկի պատահական ժայթքումից ծնունդ առած այս կենդանիները հանդգնում են ինտերնետային հեռավորությունից հայհոյանքների հրեշավոր շտեմարան օգտագործել դիմացինի նկատմամբ. նրանց հայհոյանքները չունեն արդարացում, չունեն հիմք, միակ պատճառն իրենց կյանքից աբիժնիկ լինելն է, իրենց մարդկային արժեքային համակարգի չկրելը, հասարակության տականք լինելն է: Այդ տականքությունը սովորական կյանքում այդ տեսքով չի դրսևորվում, որովհետև հասարակությունը այդ աստիճան տականքներին միշտ վերացնում է, նրանք ստիպված են լինում ծպտվել, բայց ահա ինտերնետային տարածությունը ու անհասանելիության սին զգացումը նրանց այդ բնածին անբարոյական մոր պահպանակի ճեղքվածքի պատճառով որդի կամ դուստր դառած լինելու հանգամանքը հրաշալի ի ցույց է դնում հասարակությանը:

Չգիտեմ, թե ինչ եմ ուզում ասել, ուղղակի հերթական նման դեպքը տեսնելով կատաղած եմ:
Ուզում եմ հարցնել՝ որևէ մեկդ նման վիժվածքների դեմն առնելու ձև գիտի՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել