«Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանից պահանջել Է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից։ Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում Է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել Է հարևանությամբ գտնվող տարածքը։ Թե ինչո՛ւ Է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն Է։ «Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու ՝ որտեղ օրենքը թույլ Է տալիս»,– ասաց Ռ.Թադևոսյանը։

 

Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն Էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք Է ստեղծվեն թեկնածուների համար։ Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ Է պատկանում։ Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն Է. ««Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ Է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,– ասաց նա։

 

Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, աջակցել Է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՛մ Էլ Է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում Է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին։ «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով։ Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել