Картинки по запросу Հեղինե ԲիշարյանՍեպտեմբերի 6-ին «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալված Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում դասական պառակտիչ է: Տիկնոջ միակ հիմնավորումը այն էր, որ Փաշինյանը քննադատել է բոլոր քաղաքական ուժերին, որոնց մեջ է նաև իրեն մանդատ տված ՀԱԿ-ը:

Փաստորեն, ըստ Բիշարյանի՝ Նիկոլը պառակտում է ընդդիմությանը: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր ընդդիմությանը: Իշխանության անհատական օգտագործման ընդդիմությունն է պառակտե՞լ, թե՞ կոալիցիոն գործարքների միջով անցած, անօրինականություններին թամաշա անողներին: Իսկ ու՞մ հետ պետք է համագործակցեր Փաշինյանը, ՕԵԿ-ի՞: Տիկնա՛յք, թերևս կարող եք համարել, որ ՔՊ-ում քաղցրի հետ սեր չունեն:

Բիշարյանը նաև մեղադրեց Փաշինյանին ՀԱԿ-ին դավաճանելու մեջ՝ նշելով, որ այդ քաղաքական ուժը իրեն մանդատ է տվել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ, տիկնոջ սկզբունքների համաձայն, ով մանդատ է տալիս, նրան պետք է անսկզբունք հլու-հնազանդ ծառայել: Այսինքն, եթե Արթուր Բաղդասարյանը մանդատ է տվել Բիշարյանին, նա պետք է խամաճիկի պես ԱԺ-ում վարի «ջայլամային քաղաքականություն»: Հա, բա մենք էլ ասում ենք՝ ինչու՞ են ՕԵԿ-ականներն անկանոն ու ավելորդ ակտիվություն անում ԱԺ-ում, Բաղդասարյանի թասիբը պահում... Տեսնու՞մ եք, թե մանդատն ինչեր է անում:

Ինչևէ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՔՊ-ն նախընտրելի կհամարի գնալ ընտրություններին միայնակ՝ որպես միակ ինստիտուցիոնալ ընդդիմություն, քան մասնակցի ջեմ բաժանող և իշխանության հետ առ ու ծախի մեջ մտնող քաղաքական ուժերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել