Թուրք գործընկերներիցս մեկը Թուրքիայում մինչև այժմ բնակվող հայ բոշաներից գրի առնված գաղտնալեզվի նյութ է ուղարկել` խնդրելով օգնել հասկանալու՝ İmin mazıs seve, թուրքերեն թարգմանությունը՝ «Benim saçım siyah»: Հայերեն իմացող ցանկացած անձի համար հասկանալի է, որ գործ ունենք արևմտահայ բարբառի, այլ ոչ թե բոշայերենի հետ՝ «Իմին մազս սև է» (իմ մազը սև է):

Սրանով փաստվում է, որ այժմ էլ Թուրքիայի տարածքում մնացած հայ բոշաները պահպանում են ոչ թե հնադարյան բառապաշարով և հայերենի քերականությամբ ձևավորված սեփական գաղտնալեզուն, այլ իրենց համար վաղուց արդեն մայրենի լեզու դարձած հայերենը, սակայն արդեն գաղտնալեզվի կարգավիճակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել