Image result for aliev

Այսօր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր դեսպաններ է նշանակել՝ հույս ունենալով, որ նրանք կարող են ինչ-որ կերպ օգնել Ադրբեջանի Հանրապետության հետագա գոյատևմանը:

Ազեր Խուդայար Օղլուն նշանակվել է Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան:
Ռաշադ Ֆախրադդին Օղլուն նշանակվել է Արգենտինիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան:
Ալիյաննագի Մեհդի Օղլուն նշանակվել է Թավրիզում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան:

Մեկ այլ հրամանագրով Ալիևը հեռացրել է Փարվիզ Օկտայ Օղլուին Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Իսկ մենք հուսով ենք, որ նոր դեսպանները ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի Ադրբեջան պետության անունը մեծ քայլերով գցեն միջազգային ասպարեզներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել