Картинки по запросу ձկնաբուծութՀայաստանում ձկնաբուծության ոլորտը եղել է առանձնակի ուշադրության կենտրոնում: Ձկնատեսակների սպառման ծավալները Հայաստանում առանձնապես մեծ չեն, և ձկնաբուծական արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է:

Ճյուղի զարգացման հիմնական գրավականը հենց արտահանման ծավալների ավելացումն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ձկնարտադրության ծավալում արտահանման մասնաբաժինը աճել է 0,9 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում կազմելով 8,9 տոկոս:

ՀՀ-ից թարմ ձկան արտահանումը հիմնականում բաժին է հասնում Ռուսաստանին: ՀՀ մաքսատան տվյալներով՝ հունվարից հունիս ամիսներին Ռուսաստան է արտահանվել 773,2 տոննա թարմ ձուկ, որը 19,8 տոկոսով ավելի է  անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել