ԱՄՆ-ն շուրջ 50 զինվոր է ուղարկել Թուրքիա՝ թուրքական բանակի հետ պայքարելու ԻՊ-ի դեմ: Հատկանշական է, որ ամերիկացի զինվորականները ԻՊ-ի դեմ պայքարելու են Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ն նոր հրթիռային համակարգեր՝ HIMARS է տեղադրել Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփե նահանգում՝ Ալմալիթեփե տարածաշրջանում, Սիրիայի հետ սահմանակից հատվածում: ԱՄՆ-ն անձամբ է թիրախավորելու և հարվածներ հասցնելու ԻՊ-ին: Այս հրթիռային կայանների տեղակայման համար բանակցություններն ընթանում էին դեռևս անցած տարվանից, սակայն Թուրքիան բոլորովին վերջերս տվեց իր համաձայնությունը սահմանին  այս հրթիռային կայանները տեղակայելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել