Image result for ՀայաստանՀայաստանը նախ պետք է կարողանալ ներկայացնել ներսում, հետո նոր մտածել դրսում այն ներկայացնելու մասին: Օրինակ՝ ի՞նչ են տեսնում Հայաստան ժամանող օտարերկրյա պատվիրակությունները՝ խորհրդային զինվորական համազգեստով պատվո պահակ, հետո՝ ընդունելություններ, որտեղ սեղանին հայկական որևէ ճաշատեսակ գրեթե չկա: Ընդունե՛ք, որ սրանք բաներ են, որոնք պետք է վաղուց փոխած լինեինք, ու, ամենակարևորը, հարցեր են, որոնց լուծումը գումարի հետ կապ չունի: Մյուս կողմից, երբ արտասահմանից ծանոթներս մեկ-մեկ խնդրում են մեր երկրի մասին ինչ-որ տեսանյութ ուղարկել, ես չեմ կարողանում լավ բան գտնել: Իհարկե, կան տեսանյութեր, բայց ամենուր կա՛մ ցեղասպանության թեման է, կա՛մ պատերազմի, կա՛մ էլ միայն վանքերի ու եկեղեցիների: Ես կողմ կլինեմ, եթե լուրջ գումարներ դրվեն Հայաստանի մասին կարճ տեսանյութեր նկարահանելու վրա, դրանք լինեն տարբեր լեզուներով ու մի քիչ ժամանակակից: Տեսե՛ք, թե ինչ ընտիր նյութեր են պատրաստում վրացիները... Աշխատել է պետք, ու վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել