Картинки по запросу ԴիջիԹեք ցուցահանդեսՏնտեսության տարբեր ոլորտների զարգացման նպատակով հաճախ իրականացվում են տարատեսակ ցուցահանդեսներ,որոնց նպատակն է ներգրավել արտասահմանցի ներդրողներին:

Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին  ՀՀ-ում կկայանա 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը, որին կմասնակցի 170-ից ավելի ընկերություն, իսկ այցելուների թիվը կանցնի 60 հազարը:

Տարեցտարի այս ցուցահանդեսը ընդգրկում է ավելի շատ ընկերություններ և այցելուներ:

Բազմաթիվ ընկերություններ կներկայացնեն այնպիսի
տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի պաշտպանողականությունը: Արդեն իսկ հաստատվել է ամերիկյան, ռուսական,գերմանական և հնդկական ընկերությունների մասնակցությունը:

Ակնկալվում է, որ ռուսական կազմակերպություններից մեկը համաժողով կանցկացնի հայկական նորաստեղծ ընկերությունների համար, իսկ լավագույն առաջարկության հեղինակ կազմակերպությունները կստանան ֆինանսավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել