Image result for տնտեսությունՕտարերկրյա ներդրողների հոսք սեպտեմբերին

Ներդրումային դաշտը խթանող գործոններից մեկը արդյունավետ տնտեսական ֆորումների անցկացումն է, որին ներգրավվում է հնարավորինս շատ օտարերկրացի ներդրող:
Հայաստանում սեպտեմբերի 19-22-ը նախատեսվում է անցկացնել «Պատրաստված է Հայաստանում» ապրանքների աﬔնախոշոր ցուցահանդեսը : Չորս օր շարունակ արտադրության տարբեր ոլորտների հայկական ընկերությունները կկարողանան ներկայանալ հայ սպառողին,կապեր հաստատել, թե շուկայում գործող ընկերությունների, և թե օտարերկրյա ներդրողների հետ:

Ընդանուր առմամբ սպասվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի 300-ից ավելի ընկերության արտադրանք: Այդ օրերի ընթացքում տեղի կունենա նաև «Հայաստանը որպես կամուրջ դեպի ﬔծ շուկաներ» թեմայով համաժողովը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնյաներ ու գործարարներ Իրանից: Մասնակցությունը ցուցահանդեսին անվճար է:

Հայտնի է, որ ցուցահանդեսին մասնակցելու 1000-ից ավելի հրավերներ են ուղարկվել տարբեր երկրների պաշտոնյաների ու գործարարների: Արդեն իսկ իրենց մասնակցությունն են հաստատել ԵԱՏՄ երկրների, Իրաքի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները:

Նման ցուցահանդեսներ առաջին անգամ չեն անցկացվում Հայաստանում: Նախկինում այն ևս հաջողություններ է գրանցել: Նմանատիպ ցուցահանդեսներ նախկինում տվել են իրենց արդյունքը և կնքվել են բազմաթիվ պայմանագրեր հայ արտադրողների և օտարերկրացի ներդրողների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել