Ըստ տարածվող տեղեկությունների՝ թուրքական զինուժն ու նրա կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր ուժերը գրավել են Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող Ջարաբլուսից մինչև Ազազ ընկած տարածքները, և Իսլամական պետությունն այլևս չունի Թուրքիայի հետ սահման Սիրիայի հյուսիսում:
2015 թ. կեսերից Թուրքիայի պլանավորած սիրիա-թուրքական սահմանով ձգվող 100 կմ երկարությամբ ու 50 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու ծրագրի հորիզոնական ուղղությունը, կարծես, ավարտված է: Հիմա սկսվում է 50 կմ խորքն ապահովելու ռազմական գործողությունները, որը ենթադրելու է պարտության մատնել իսլամականներին ալ-Բաբ քաղաքում (այն համարվում է ալ-Ռակկայից հետո ԻՊ-ի երկրորդ խոշոր կայանատեղին)՝ դուրս գալով Հալեպ քաղաքի մատույցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել