Image result for isis«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հայտարարել են իրենց գլխավոր թշնամու անունը. նա 79-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է, ում հռչակել են անհավատ և խոստացել են ոչնչացնել:
Այդ նպատակով օրերես հրապարակված տեսաուղերձում մասնավորապես նշվում է՝ «Մենք ատում ենք քեզ առաջին հերթին այն բանի համար, որ դու չես հավատում Ալլահին: Մենք ատում ենք քեզ այն պատճառով, որ քո աշխարհիկ և ազատական հասարակությունն իրեն թույլ է տալիս այն ամենն, ինչ արգելված է Ալլահի կողմից»:
Իսլամականները կաթոլիկ աշխարհի քահանայապետին մեղադրել են նաև անբարոյականության մեջ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին պաշտպանելու հետ կապված, ինչպես նաև՝ «չափավոր իսլամի» հետ երկխոսության պատճառով...
Ի դեպ, ի պատասխան վերոնշյալի, Վատիկանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հռոմի պապը չի վախենում իր հասցեին հնչած այդօրինակ սպառնալիքներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել