Image result for բանակԵս խիստ բացասական կարծիք ունեմ ջիպազգի գեներլաների մասին: Այն հանգամանքը, որ նրանք Արցախյան գոյամարտին եղել են մարտադաշտում կամ զբաղվել են ալան-թալանով, միևնույն է ես դրանց չեմ համարում հայրենասեր, հայրենիքի համար կռվածներ: Դրանք մարտնչել են, իրենց ռազմավարի համար: Եթե այդ գեներալական սաստվան ու իրենց հովանավորչությունը վայելող բանդան իսկապես լիներ Հայոց բանակի հզորացման մասին մտածող, ապա ասյօր ռազմական գործիչ համարվող, պատերազմ անցած գեներալական ջիպազգիները բանակում կունենային տեխնիկապես հագեցված զինտեխնիկաներ, ոչ թե ամենավերջին արտադրության արտասհամնայն շքեղ սոփական ավտոմեքենաներ, ոչ պակաս թանկարժեք պետհամարանիշներով: Եթե այդ ջիպազգիները իսկապես Հայոց բանկի ու Հայոց զինվորի մասին մտածող լինեին, ապա այսօր մենք կունենաինք գերհագեցված նյութատեխնիկական զորամասեր... Եթե ֆեյսբուքյահությունը 100-120 հոգով կարողանում է շոշափելի օգուտ տալ Հայոց բանակին ,,Հայոց Հզոր Բանակ,, ծրագրի միջոցով, ապա պատկերացրեք թե որքան օգուտ կտային այդ մարդիկ... Ընկերներիս մեջ կան, գործարարներ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ և պետական այլ պաշտոնյաններ, ովքեր երբեք գոնե անձնական նամակով չքաջալերեցին, կամ իրենց ընկերենրի շրջապատում կոչ չարեցին նեցուկ լինել դիրքապահ Զինվորի անվտանգության ու առողջության պայմանների բարձրացմանն ուղղված այս ծրագրինբացառությամբ մեկ հայրենասեր պատգամավորի: Սակայն ես պետք շնորհակալություն հայտնեմ մեր լրատվականներին, ովքեր գոնե շաշփում են այս թեման, ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնում... Հիշեցի մեծ տատիս խոսքը, ով փոքրատառերով միայն իր անունը գրել գիտեր. եղունգ ունես՝ գլուխդ քորի, ձեռքդ խփի չոքիդ՝ վեր կաց կանգնիր... Մեկա Հաղթելու ենք, թուրքին սատկացնելու ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել